ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. Ֆոտո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տարածքում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարին, հոսող կոյուղաջրերը օրերը տաքանալուն զուգահեռ ավելի վտանգավոր են դառնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատորեն կոյուղաջրերը հոսում են , օրերը տաքանալուն զուգահեռ գարշահոտը անտանելի է դառնում, սակայն պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ստեղծված արտակարգ իրավիճակը գնալով անտանելի է դառնում: Ձմռանը գոնե ցուրտ էր, այդքան չէր զգացվում, բայց եղանակները տաքանալուն պես այլևս չգիտենք՝ ում դիմենք, որ նման մեծ նշանակություն ունեցող ճանապարհահատվածի խայտառակությունը վերջապես վերացնեն: Գյուղապետարանը գցում է ջրմուղի վրա, գումար ենք հավաքում, մեկ-մեկ գալիս, մաքրում են , սակայն կարճ է տևում այն, կրկին մի քանի օր հետո նույն հակասանիտարական վիճակն է»։

Վերջում հուսահատված բնակիչները խնդրանքով դիմեցին պատկան մարմիններին, որ գոնե այս անգամ խնդրին վերջնական լուծում տրվի:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular