Իր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիայն գործընկեր երկրների շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի հիման վրա կհաջողվի պահպանել ԵԱՏՄ արդյունավետությունը։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։
«Պետք է կենտրոնացնել ջանքերը ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու վրա։ Համագործակցությունը պետք է նպաստի միավորման երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»։
Փաշինյանը նաև հավելել է, որ հայկական կողմը ըմբռնումով է մոտենում ժամկետների հնարավոր հետաձգմանը, սակայն գտնում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում:
«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ հետագա կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու նպատակով»,–ասել է ՀՀ վարչապետը ԵԱՏՄ նիստին։