Ռուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական հետախուզական ծառայությունները զգուշացրել են իրենց կառավարություններին, որ Ռուսաստանը ծրագրում է սաբոտաժներ և դիվերսիաներ եվրոպական ամբողջ մայրցամաքում:
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով եվրոպական երեք հետախուզական գործակալությունների աղբյուրներին։ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ակտիվորեն պլանավորել պայթյունների կամ հրկիզումների միջոցով վնասել Եվրոպայի ենթակառուցվածքը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանին չի մտահոգում այդ գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի հնարավորությունը , հայտնում են FT-ի աղբյուրները։ Ավելի վաղ ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգը հայտնել էր Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության կողմից ակտիվ լրտեսական գործունեության ծավալելու մասին։
«Մենք պետք է ելնենք նրանից, որ Ռուսաստանը լիովին պատրաստ է դիվերսիա կազմակերպել Գերմանիայում»,- ասել է նա DW-ին տված հարցազրույցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը