ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական հետախուզական ծառայությունները զգուշացրել են իրենց կառավարություններին, որ Ռուսաստանը ծրագրում է սաբոտաժներ և դիվերսիաներ եվրոպական ամբողջ մայրցամաքում:

Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով եվրոպական երեք հետախուզական գործակալությունների աղբյուրներին։ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ակտիվորեն պլանավորել պայթյունների կամ հրկիզումների միջոցով վնասել Եվրոպայի ենթակառուցվածքը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանին չի մտահոգում այդ գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի հնարավորությունը , հայտնում են FT-ի աղբյուրները։ Ավելի վաղ ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգը հայտնել էր Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության կողմից ակտիվ լրտեսական գործունեության ծավալելու մասին։

«Մենք պետք է ելնենք նրանից, որ Ռուսաստանը լիովին պատրաստ է դիվերսիա կազմակերպել Գերմանիայում»,- ասել է նա DW-ին տված հարցազրույցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular