Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեն դադարում Տավուշի Ոսկեպարի հանձման շուրջ քննարկումները՝ իշխանական մանիպուլացիան և հասարակության արդար ցասման դրսևորումները։ Հասարակությանը համոզում են, որ կա լեգիտիմ գործընթաց, որը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։

1or.am-ի խնդրանքով Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը, պատասխանել է թեմային առնչվող մի քանի հարցի։

- Պարո՛ն Օրբելյան, հայտարարվում է, որ Տավուշի մարզի որոշակի տարածքի հանձնումը դեմարկացիա և դելիմիտացիա է։ Արդյո՞ք սա չի ենթադրում իրավական հստակ քայլեր։ Կարծես հանգուցալուծումից են սկսել։

- Ցանկացած միջազգային որոշակի գործընթաց ենթադրում է քայլերի հաջորդականություն։ Անկախ նրանից թե իշխանությունն ինչ գնահատական է տալիս, նշեմ, որ Ոսկեպարում սահմանագծման և սահմանզատման աշխատանքներ տեղի չեն ունենում։ Իշխանության բառախաղերի, ինչ-որ կիսախորամանկ ձևակերպումների հոսքի տակ պետք չէ ընկնել։ Իրենք պարզապես ասում են, որ դա մեր տարածքը չէ, մեր զինված ուժերը գտնվում են ուրիշի տարածքում, մենք այնտեղից հանում ենք։

- Իշխանությունն ասում է, որ եթե մենք այդ հատվածից ինչ-որ բան տալիս ենք, ապա դա ենթադրում է, որ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչում։ Այդպե՞ս է։

- Իրենք կարող են շատ բան ենթադրել։ Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև կա տարածքային վեճ։ Ադրբեջանն ունի հավակնություններ Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այն տարածքի մասին է խոսքը, որով Հայաստանը 1991 թ. անկախացել է՝ ներպետական և միջազգային իրավունքին համապատասխան։ Մի կտորը վերաբերում է Արցախին և մյուսը՝ ՀՀ ներկայիս տարածքին։ Այս պահին Ադրբեջանը հավակնություններ ունի Տավուշի մարզի կեսի, Գեղարքունիքի մարզի մի զգալի հատվածի, ամբողջ Սյունիքի մարզի, Վայոց ձոր մարզի համարյա ամբողջ տարածքի և Արարատի մարզի որոշակի տարածքների նկատմամբ։ Ադրբեջանը 2018 թ. նման մի քարտեզ հրապարակել էր։ Ադրբեջանը երբեք չի արձանագրել, որ ինքն ինչ-որ սկզբունքով պատրաստ է Հայաստանի հետ գործընթացի։ Միջազգայնորեն ճանաչված տարածք, սահման տերմիններն աջ ու ձախ օգտագործվել են ոչ տեղին և ոչ իրավաչափ։ Առաջին հայացքից, թվում է, թե ՀՀ իշխանության ներկայացուցիչները խելոք մտքեր են ասում, բայց միջազգային իրավունքի տեսակետից այս բոլոր մտքերը որևէ հիմք չունեն։ Հետևաբար՝ տարածքների զիջումը ոչ մի կապ չունի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ։ Տեղի ունեցող գործընթացը չի բխում ոչ մեր ներպետական և ոչ էլ միջազգային իրավունքից։

- Ոսկեպարի հատվածում տեղի ունեցողի իրավական անունն ի՞նչ կարելի է դնել։ Օրինակ՝ կապիտուլյացիայի, վախի մթոլորտում տարածքի հանձում և այլն։ Պատմաբանները փաստեր են բերում, որ այդ տարածքները հայկական են։

- Կապիտուլյացիա վաղուց ենք ստորագրել։ Ոսկեպարում տեղի ունեցողը միջազգային իրավական գործընթաց չէ։ Այն մարդիկ, ում պետք է համոզենք, որ սա իրավական գործընթաց չէ, որ այդ հատվածները հայկական են, միևնույնն է, որոշել են այդ տարածքները նվիրել Ադրբեջանին։ Խնդիրն իրականում ավելի խորքային է. խոսում են, որ պետք է Ցեղասպանության ճանաչումից հրաժարվենք, որ Հայաստանում հայերեն լեզուն երկրորդային դաշտ մղվի, Հայոց պատմության դասագիրքն, ասում են, ուրիշ մարդիկ են գրել, նորն է պետք և, ընդհանրապես, սխալ պատմություն եք սովորել։ Այս խնդրին պետք է ավելի կոմպլեքս նայել՝ սա պարզապես սահմանի մի կտորի մասին չէ։ Նույնն անցել ենք 2020-21թթ., երբ Շուռնուխ էր հանձնվում՝ չնայած նոյեմբերի 9-ի փաստաթղթով այլ բան էր նախատեսված (զորքերը կանգնում են իրենց տեղերում)։ Հայտարարում էին, որ ՀՀ տարածքից մի թիզ էլ չենք հանձնելու, հետո հանձնեցին՝ ադրբեջանական անվանումներ օգտագործելով՝ Չայզամի, Էյվազլի և այլն, սակայն մարդիկ ունեին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայական։ Այդ մարդկանց ասացին, սա քո տունը չէ։

- Ինչպե՞ս պետք է կարգավորվեր դրա իրավական մասը։

- ՀՀ-ն դա ինչ-որ ժամանակ ճանաչել է հայկական՝ անկախ հիմքից։ Հետևաբար, երբ մենք ուզում ենք համարել, որ տարածքն էլ հայկական չէ, դա պետք է դրվի հանրաքվեի։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ պետք է  Ադրբեջանի հետ կնքվի պայմանագիր, որից պարզ կլինի, թե յուրաքանչյուր կողմն ինչ հավակնություններ ունի, ինչից է հրաժարվում և այլն։ Օրինակ, այդ պայմանագրով արձանագրվի, որ պետք է կիրառել խորհրդային քարտեզները (ինչի հետ համաձայն չեմ) և հետո դրանով գնալ սահմանզատման, ապա, եթե կան տարածքներ, որ պետք է տալ թշնամուն՝ տալ, եթե կան տարածքներ, որ պետք է վերցնել՝ վարվել այդպես։ Պայմանագիրն էլ վավերացման գարծընթաց է անցում։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ տեղի ունեցողը հակաիրավական է։

- Սա գործընթաց է, որը բովանդակում է բազմաթիվ հանցագործություններ, ինչպես ՀՀ-ի անունից խոսող մարդկանց կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի։ Երբ մարդկանց վախեցնում են, որ, եթե չտանք պատերազմ է լինելու՝ մի պարզ արգումենտ է գալիս մտքիս։ Երբ մենք միջազգային քրեական դատարանին էինք միանում, մեզ ասում էին, որ դա մեզ համար երաշխիք է, որ պատերազմ չի լինելու։ Հիմա արդեն միացել ենք, դրոշ ենք դրել այնտեղ, տարբեր հարթակներում հայտարարել ենք դրա մասին և այլն։ Միջազգային իրավունքը պաշտպանում է ոչ միայն պետական սահմանը, այլև միջազգային այլ դեմարկացիոն գծեր, որոնց թվում են նաև հրադադարի գծերը։ Այս պահին գործող հայ-ադրբեջանական շփման գիծը հրադադարի գիծ է, որը միջազգային իրավունքի տեսանկյունից պաշտպանվում է, ինչպես պետական սահմանը, և դրա նկատմամբ ոտնձգությունը միջազգային իրավունքի տեսանկյունից կորակվի ուժի ապօրինի օգտագործում և ագրեսիա՝ իր բոլոր հետևանքներով։

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное