Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ավարտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Տավուշի մաարզպետ Հայկ Ղալումյանը։ Հանդիպումն անցկացվել է Կառավարության շենքում, տևել է մոտ 3 ժամ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այն ընթացքում, երբ Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հանդիպումն էր ընթանում, Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Հիշեցնենք՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ։