ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ավարտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի  վարչական ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Տավուշի մաարզպետ Հայկ Ղալումյանը։  Հանդիպումն անցկացվել է Կառավարության շենքում, տևել է մոտ 3 ժամ։  

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այն ընթացքում, երբ Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հանդիպումն էր ընթանում, Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ 

Հիշեցնենք՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular