Վրաստանի վարչապետին Բեռլինում քննադատել են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Եվրոպայում է և հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, Բունդեսթագի խոսնակ Բարբել Բասին և ճաշել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Սակայն մինչ Վրաստանի նոր վարչապետի ժամանումը, Գերմանիայի կառավարության որոշ ներկայացուցիչներ և Բունդեսթագի պատգամավորներ չեն թաքցրել իրենց վրդովմունքը՝ Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունների նկատմամբ։
Գերմանիայի փոխկանցլեր Քրիստիանե Հոֆմանը, պատասխանելով DW-ի հարցին, թե Բեռլինն ինչպես է վերաբերվում Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը վերակենդանացնելու փորձերին, ասել է, որ Գերմանիայի կառավարությունն «ափսոսում է», որ չնայած հասարակական բացասական արձագանքին, «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է արտաքին ազդեցության մասին օրինագիծը կրկին մտցնել խորհրդարան:
Վրաստանը, պարզաբանել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը, վտանգում է Եվրամիությանն անդամակցելու իր «պատմական հնարավորությունը»։
Իսկ Օլաֆ Շոլցը պարզ և առանց ակնարկի ասել է. «Մենք կարծում ենք, որ նման օրենքների կարիք չկա»։