ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի վարչապետին Բեռլինում քննադատել են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Եվրոպայում է և հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, Բունդեսթագի խոսնակ Բարբել Բասին և ճաշել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Սակայն մինչ Վրաստանի նոր վարչապետի ժամանումը, Գերմանիայի կառավարության որոշ ներկայացուցիչներ և Բունդեսթագի պատգամավորներ չեն թաքցրել իրենց վրդովմունքը՝ Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունների նկատմամբ։

Գերմանիայի փոխկանցլեր Քրիստիանե Հոֆմանը, պատասխանելով DW-ի հարցին, թե Բեռլինն ինչպես է վերաբերվում Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը վերակենդանացնելու փորձերին, ասել է, որ Գերմանիայի կառավարությունն «ափսոսում է», որ չնայած հասարակական բացասական արձագանքին, «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է արտաքին ազդեցության մասին օրինագիծը կրկին մտցնել խորհրդարան:

Վրաստանը, պարզաբանել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը, վտանգում է Եվրամիությանն անդամակցելու իր «պատմական հնարավորությունը»։

Իսկ Օլաֆ Շոլցը պարզ և առանց ակնարկի ասել է. «Մենք կարծում ենք, որ նման օրենքների կարիք չկա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular