Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլախաղերը բանակում. լիցքաթափվելուց դեպի կախվածություն` մեկ քայլ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը խնդրագիր է հրապարակել՝ պահանջելով սահմանափակումներ մտցնել բուքմեյքերական բիզնեսի համար, կապված իր հայրենակիցներից շատերի մոտ կախվածության դեպքերի հետ։ Այդ հրապարակային նամակը հանգեցրեց բանակում մոլախաղերի և օրենսդրական փոփոխությունների մասին քննարկմանը։ «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ուկրաինական բանակին և ուկրաինական հասարակությանը` մոլախաղերի բիզնեսի հասցրած վնասի վրա»,- ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված 59-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինվոր` Պավել Պետրիչենկոյի առցանց խնդրագրում։ 

Նա նշում է, որ «հաճախակի են լինում դեպքեր, երբ խաղամոլ զինվորականներն իրենց բոլոր նպաստները ծախսում են խաղադրույքների վրա և միկրովարկեր են վերցնում, կամ գրավատներին վաճառում են դրոններ ու զինվորական հանդերձանք»։
Խնդրագրի հեղինակը խնդրում է ռազմական դրության ժամանակ զինվորականների համար սահմանափակել առցանց խաղատների մուտքը և արգելել խաղային բիզնեսին օգտագործել ռազմական խորհրդանիշներ ու իրենց գովազդում չտարածել տեղեկատվություն սեփական բարեգործության մասին՝ հօգուտ բանակի: Նրա կարծիքով՝ խաղային բիզնեսն օգտվում է զինվորականների խոցելիությունից։
Մեկ օրվա ընթացքում խնդրագիրը հավաքել է ավելի քան 25 հազար ձայն, որն անհրաժեշտ էր նախագահի մակարդակով քննարկման համար։ Նույն օրը` երեկոյան, նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում նշեց, որ հանձնարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին, Ուկրաինայի անվտանգության ծառայության, հատուկ հաղորդակցության պետական ծառայության և թվային զարգացման նախարարության ղեկավարներին` հավաքել վերլուծություններ մոլախաղերի բիզնեսի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, մոլախաղերի և վիճակախաղերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Իվան Ռուդին, ի պատասխան միջնորդության, հայտարարեց, որ «ոչ ոք չի կարող սահմանափակել մոլախաղերի մասնակցությունը», քանի որ դա «յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է»։ Նրա գլխավորած հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականին, այն բանից հետո, երբ Ուկրաինայում մոլախաղերի բիզնեսը օրինականացվեց։ Հանձնաժողովը պատասխանատու է մոլախաղերի լիցենզավորման և կարգավորման համար, ինչպես նաև ընդգրկում է խաղացողներին մոլախաղերի սահմանափակ հասանելիություն ունեցող անձանց ռեեստրում: Այս ցուցակում գտնվողների համար սահմանափակված է մուտք գործել լիցենզավորված օֆլայն և առցանց կազինո: Ռուդոյի խոսքով՝ այսօր գրանցամատյանում կա գրեթե 6000 մարդ։ «Ըստ օրենքի, առաջին կարգի ընտանիքի անդամները կարող են խաղացող ավելացնել ցուցակում, իսկ օրինակ` հրամանատարները չեն կարող դա անել»,- հավելել է հանձնաժողովի նախագահը։ Այս տարվա սկզբին նա առաջարկել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի գումարտակի հրամանատարներին թույլատրվի համապատասխան գրանցամատյանում ավելացնել մոլախաղերից կախվածություն ունեցող զինվորներին:
Այդուհանդերձ, զինծառայող Պավել Պետրիչենկոյի խնդրագրի հրապարակումից մեկ շաբաթ անց, այս հարցը Գերագույն Ռադայում քննարկման առարկա դարձավ։ Ֆինանսական, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել մոլախաղերից կախվածության դեմ պայքարի օրինագծին։ Ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով՝ օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է մոլախաղերի հասանելիության սահմանափակում` «ռազմական դրության ժամանակաշրջանում բնակչության պոտենցիալ խոցելի խմբերի համար»։ Փաստաթուղթը դեռ պետք է քննարկվի պատգամավորների շրջանակում:
«Գրեթե յուրաքանչյուր գումարտակում կարելի է գտնել մարդ, ով չարաշահում է մոլախաղերը՝ առցանց կազինոներում կամ խաղադրույքների հարթակներում»,- DW-ին տված հարցազրույցում ասել է 92-րդ առանձին գրոհային բրիգադի դասակի հրամանատար` Արտեմ Օսիպյանը։ Քաղաքացիական կյանքում նա աշխատել է որպես հոգեբան՝ մասնագիտանալով հակումների, մասնավորապես՝ մոլախաղերի մեջ։ «Վիճակագրական տվյալներով՝ տղամարդիկ ավելի հակված են խաղամոլության,- պարզաբանում է Օսիպյանը,- այժմ մեծ թվով տղամարդիկ են ծառայության մեջ, բացի այդ, նրանցից մի քանիսը բանակ են մտել եկամուտ փնտրելու համար, ուստի կարող ենք ենթադրել, որ Ուկրաինայի զինված ուժերում կան որոշակի թվով մարդիկ, ովքեր հակված են մոլախաղային կախվածությանը»։ Զինծառայողը հանդիպել է խաղամոլությունը չարաշահող զինակիցներին և փորձել օգնել նրանց. «Փորձեցի խոսել, բայց վերջացավ նրանով, որ ամեն ինչ վերահսկվում է, և դա քո գործը չէ»,-հիշում է Օսիպյանը։ Սակայն, նրա կարծիքով, մոլախաղերից կախվածությունը խնդիր է ոչ միայն մարտիկի և նրա ընտանիքի, այլև այն ստորաբաժանման համար, որտեղ նա ծառայում է։ Ի վերջո, զինվորականը սկսում է պարտքով գումար վերցնել, և երբ գումարը չի վերադարձնում, դա ազդում է նրա նկատմամբ վստահության վրա։
Մարտական պայմաններում մոլախաղը հանգստանալու նույն միջոցն է, ինչ ալկոհոլն ու սեքսը, բացատրում է 67-րդ առանձին մեքենայացված բրիգադի մարտական սթրեսի վերահսկման խմբի ղեկավար` Օլեգ Գուկովսկին։ «Արյան մեջ շատ ադրենալին կա. շատ հզոր լարվածություն: Եվ պետք է արագ լիցքաթափվել, քանի որ այս լարվածությունն անտանելի է»,- ասում է Գուկովսկին: Բացի այդ, նա ասաց, որ շատ զինվորականներ ունեն ուղեղի թեթև տրավմատիկ վնասվածք կամ ուղեղի ցնցում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հոգեկան առողջության խնդիրների, այդ թվում՝ կախվածությունների նկատմամբ: Միևնույն ժամանակ, առցանց ձևաչափով մոլախաղը հասանելի է և լայնորեն գովազդվում է,- հավելում է հոգեբանը։
Դրամախաղային կախվածությունը ճակատում բուժելն անհնար է, ասում է դասակի հրամանատար Արտեմ Օսիպյանը։ Ի վերջո, մարտիկն անսահմանափակ հասանելիություն ունի ազարտային խաղերին, ինչպես նաև դրա կարիքն ունի, որպես սթրեսից ազատվելու միջոց: Եթե անգամ հրամանատարը ուշադրություն դարձնի խնդրին, դժվար թե գտնի մասնագետ, ով կարող է օգնել ծառայության պայմաններում,ասում է Օսիպյանը։ «Այդպիսի մարտիկը շարքից չի հանվի,- համոզված է զինծառայողը,- եթե գա ու ասի՝ ես խաղամոլ եմ, նրանով չեն զբաղվի, բանակում ավելի լուրջ խնդիրներ կան»
«Լեսնայա Պոլյանա» պետական կենտրոնում, որը մասնագիտացած է զինվորականների հոգեբանական վերականգնման գործում, մոլախաղից կախվածություն ունեցող հիվանդներ չկան, DW-ին տված մեկնաբանությունում ասում է հաստատության հոգեբույժ Վյաչեսլավ Զայկան։ «Մենք բավականաչափ տեղեր չունենք սուր վիճակում գտնվող հիվանդների համար, իսկ մոլախաղերից կախվածությունը շտապ բժշկական օգնություն չի պահանջում»,- բացատրում է բժիշկը։ Միաժամանակ նա խոստովանում է, որ զինվորականների շրջանում մոլախաղերից կախվածությունը տարածված է։ Որոշ մարտիկներ ինքնուրույն դիմում են մասնավոր վերականգնողական կենտրոններ, DW-ին ասում է Օլեգ Լեպեխան, ով ղեկավարում է այդ հաստատություններից մեկը։ Դա անելու համար նրանք արձակուրդ են վերցնում կամ իրենց հրամանատարներից արձակուրդ են խնդրում։ Նրա դիտարկմամբ՝ նման հիվանդներն արդեն ունեցել են որոշակի հակումներ, սակայն ռազմաբժշկական հանձնաժողովները նրանց ճանաչել են պիտանի և ծառայության են կանչել։ «Եվ հետո հրամանատարները զանգահարում են ինձ և հարցնում, թե ինչ անել նրա հետ», - ավելացնում է Լեպեխան:
2020 թվականին` խաղային բիզնեսի օրինականացումից հետո, Ուկրաինայում ավելացել է խաղամոլությամբ հիվանդների թիվը, ասում է վերականգնողական կենտրոնի տնօրեն Օլեգ Լեպեխան։ Նա կարծում է, որ մոլախաղերը պետք է արգելվեն. զինվորական անձնակազմի դեմ ուղղված սահմանափակումները չեն ազդի ընդհանուր իրավիճակի վրա, համոզված է Լեպեխան։ Դասակի հրամանատար Արտեմ Օսիպյանը նույնպես կողմ է արտահայտվում մոլախաղերի արգելմանը, բայց միայն պատերազմի ժամանակ։ «Միգուցե սա կլինի արմատական որոշում, որը չի նպաստի տնտեսական ազատություններին, բայց մենք գտնվում ենք ռազմական դրության մեջ»,- ասում է զինծառայողը և արդարացված է համարում նման սահմանափակումը։
Լեսնայա Պոլյանայի հոգեբույժ Վյաչեսլավ Զաիկան իմաստ չի տեսնում մոլախաղերի բիզնեսը սահմանափակելու կամ արգելելու մեջ. եթե հասարակությունը պահանջարկ ունի, ապա այդ պահանջը բավարարելու սխեմաներ կլինեն։ Սա պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա»,- կարծում է բժիշկը։
Ռազմական հոգեբան Օլեգ Գուկովսկին, ով պաշտպանում է մոլախաղերի արգելքը, չի հավատում, որ միայն դա կլուծի հակումների հետ կապված խնդիրը։ «Ի՞նչ այլընտրանքներ կան. մենք պետք է խոսենք բանակում որակյալ հոգեբանական օգնություն կառուցելու, զինվորականների որակյալ ժամանցի, զինծառայողների ընտանիքներին աջակցելու մասին, որպեսզի զինվորականն ունենա ապագայի տեսլական, այլ ոչ թե ապրի մեկ օրով»,- եզրափակում է Գուկովսկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное