Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլախաղերը բանակում. լիցքաթափվելուց դեպի կախվածություն` մեկ քայլ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը խնդրագիր է հրապարակել՝ պահանջելով սահմանափակումներ մտցնել բուքմեյքերական բիզնեսի համար, կապված իր հայրենակիցներից շատերի մոտ կախվածության դեպքերի հետ։ Այդ հրապարակային նամակը հանգեցրեց բանակում մոլախաղերի և օրենսդրական փոփոխությունների մասին քննարկմանը։ «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ուկրաինական բանակին և ուկրաինական հասարակությանը` մոլախաղերի բիզնեսի հասցրած վնասի վրա»,- ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված 59-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինվոր` Պավել Պետրիչենկոյի առցանց խնդրագրում։ 

Նա նշում է, որ «հաճախակի են լինում դեպքեր, երբ խաղամոլ զինվորականներն իրենց բոլոր նպաստները ծախսում են խաղադրույքների վրա և միկրովարկեր են վերցնում, կամ գրավատներին վաճառում են դրոններ ու զինվորական հանդերձանք»։
Խնդրագրի հեղինակը խնդրում է ռազմական դրության ժամանակ զինվորականների համար սահմանափակել առցանց խաղատների մուտքը և արգելել խաղային բիզնեսին օգտագործել ռազմական խորհրդանիշներ ու իրենց գովազդում չտարածել տեղեկատվություն սեփական բարեգործության մասին՝ հօգուտ բանակի: Նրա կարծիքով՝ խաղային բիզնեսն օգտվում է զինվորականների խոցելիությունից։
Մեկ օրվա ընթացքում խնդրագիրը հավաքել է ավելի քան 25 հազար ձայն, որն անհրաժեշտ էր նախագահի մակարդակով քննարկման համար։ Նույն օրը` երեկոյան, նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում նշեց, որ հանձնարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին, Ուկրաինայի անվտանգության ծառայության, հատուկ հաղորդակցության պետական ծառայության և թվային զարգացման նախարարության ղեկավարներին` հավաքել վերլուծություններ մոլախաղերի բիզնեսի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, մոլախաղերի և վիճակախաղերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Իվան Ռուդին, ի պատասխան միջնորդության, հայտարարեց, որ «ոչ ոք չի կարող սահմանափակել մոլախաղերի մասնակցությունը», քանի որ դա «յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է»։ Նրա գլխավորած հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականին, այն բանից հետո, երբ Ուկրաինայում մոլախաղերի բիզնեսը օրինականացվեց։ Հանձնաժողովը պատասխանատու է մոլախաղերի լիցենզավորման և կարգավորման համար, ինչպես նաև ընդգրկում է խաղացողներին մոլախաղերի սահմանափակ հասանելիություն ունեցող անձանց ռեեստրում: Այս ցուցակում գտնվողների համար սահմանափակված է մուտք գործել լիցենզավորված օֆլայն և առցանց կազինո: Ռուդոյի խոսքով՝ այսօր գրանցամատյանում կա գրեթե 6000 մարդ։ «Ըստ օրենքի, առաջին կարգի ընտանիքի անդամները կարող են խաղացող ավելացնել ցուցակում, իսկ օրինակ` հրամանատարները չեն կարող դա անել»,- հավելել է հանձնաժողովի նախագահը։ Այս տարվա սկզբին նա առաջարկել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի գումարտակի հրամանատարներին թույլատրվի համապատասխան գրանցամատյանում ավելացնել մոլախաղերից կախվածություն ունեցող զինվորներին:
Այդուհանդերձ, զինծառայող Պավել Պետրիչենկոյի խնդրագրի հրապարակումից մեկ շաբաթ անց, այս հարցը Գերագույն Ռադայում քննարկման առարկա դարձավ։ Ֆինանսական, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել մոլախաղերից կախվածության դեմ պայքարի օրինագծին։ Ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով՝ օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է մոլախաղերի հասանելիության սահմանափակում` «ռազմական դրության ժամանակաշրջանում բնակչության պոտենցիալ խոցելի խմբերի համար»։ Փաստաթուղթը դեռ պետք է քննարկվի պատգամավորների շրջանակում:
«Գրեթե յուրաքանչյուր գումարտակում կարելի է գտնել մարդ, ով չարաշահում է մոլախաղերը՝ առցանց կազինոներում կամ խաղադրույքների հարթակներում»,- DW-ին տված հարցազրույցում ասել է 92-րդ առանձին գրոհային բրիգադի դասակի հրամանատար` Արտեմ Օսիպյանը։ Քաղաքացիական կյանքում նա աշխատել է որպես հոգեբան՝ մասնագիտանալով հակումների, մասնավորապես՝ մոլախաղերի մեջ։ «Վիճակագրական տվյալներով՝ տղամարդիկ ավելի հակված են խաղամոլության,- պարզաբանում է Օսիպյանը,- այժմ մեծ թվով տղամարդիկ են ծառայության մեջ, բացի այդ, նրանցից մի քանիսը բանակ են մտել եկամուտ փնտրելու համար, ուստի կարող ենք ենթադրել, որ Ուկրաինայի զինված ուժերում կան որոշակի թվով մարդիկ, ովքեր հակված են մոլախաղային կախվածությանը»։ Զինծառայողը հանդիպել է խաղամոլությունը չարաշահող զինակիցներին և փորձել օգնել նրանց. «Փորձեցի խոսել, բայց վերջացավ նրանով, որ ամեն ինչ վերահսկվում է, և դա քո գործը չէ»,-հիշում է Օսիպյանը։ Սակայն, նրա կարծիքով, մոլախաղերից կախվածությունը խնդիր է ոչ միայն մարտիկի և նրա ընտանիքի, այլև այն ստորաբաժանման համար, որտեղ նա ծառայում է։ Ի վերջո, զինվորականը սկսում է պարտքով գումար վերցնել, և երբ գումարը չի վերադարձնում, դա ազդում է նրա նկատմամբ վստահության վրա։
Մարտական պայմաններում մոլախաղը հանգստանալու նույն միջոցն է, ինչ ալկոհոլն ու սեքսը, բացատրում է 67-րդ առանձին մեքենայացված բրիգադի մարտական սթրեսի վերահսկման խմբի ղեկավար` Օլեգ Գուկովսկին։ «Արյան մեջ շատ ադրենալին կա. շատ հզոր լարվածություն: Եվ պետք է արագ լիցքաթափվել, քանի որ այս լարվածությունն անտանելի է»,- ասում է Գուկովսկին: Բացի այդ, նա ասաց, որ շատ զինվորականներ ունեն ուղեղի թեթև տրավմատիկ վնասվածք կամ ուղեղի ցնցում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հոգեկան առողջության խնդիրների, այդ թվում՝ կախվածությունների նկատմամբ: Միևնույն ժամանակ, առցանց ձևաչափով մոլախաղը հասանելի է և լայնորեն գովազդվում է,- հավելում է հոգեբանը։
Դրամախաղային կախվածությունը ճակատում բուժելն անհնար է, ասում է դասակի հրամանատար Արտեմ Օսիպյանը։ Ի վերջո, մարտիկն անսահմանափակ հասանելիություն ունի ազարտային խաղերին, ինչպես նաև դրա կարիքն ունի, որպես սթրեսից ազատվելու միջոց: Եթե անգամ հրամանատարը ուշադրություն դարձնի խնդրին, դժվար թե գտնի մասնագետ, ով կարող է օգնել ծառայության պայմաններում,ասում է Օսիպյանը։ «Այդպիսի մարտիկը շարքից չի հանվի,- համոզված է զինծառայողը,- եթե գա ու ասի՝ ես խաղամոլ եմ, նրանով չեն զբաղվի, բանակում ավելի լուրջ խնդիրներ կան»
«Լեսնայա Պոլյանա» պետական կենտրոնում, որը մասնագիտացած է զինվորականների հոգեբանական վերականգնման գործում, մոլախաղից կախվածություն ունեցող հիվանդներ չկան, DW-ին տված մեկնաբանությունում ասում է հաստատության հոգեբույժ Վյաչեսլավ Զայկան։ «Մենք բավականաչափ տեղեր չունենք սուր վիճակում գտնվող հիվանդների համար, իսկ մոլախաղերից կախվածությունը շտապ բժշկական օգնություն չի պահանջում»,- բացատրում է բժիշկը։ Միաժամանակ նա խոստովանում է, որ զինվորականների շրջանում մոլախաղերից կախվածությունը տարածված է։ Որոշ մարտիկներ ինքնուրույն դիմում են մասնավոր վերականգնողական կենտրոններ, DW-ին ասում է Օլեգ Լեպեխան, ով ղեկավարում է այդ հաստատություններից մեկը։ Դա անելու համար նրանք արձակուրդ են վերցնում կամ իրենց հրամանատարներից արձակուրդ են խնդրում։ Նրա դիտարկմամբ՝ նման հիվանդներն արդեն ունեցել են որոշակի հակումներ, սակայն ռազմաբժշկական հանձնաժողովները նրանց ճանաչել են պիտանի և ծառայության են կանչել։ «Եվ հետո հրամանատարները զանգահարում են ինձ և հարցնում, թե ինչ անել նրա հետ», - ավելացնում է Լեպեխան:
2020 թվականին` խաղային բիզնեսի օրինականացումից հետո, Ուկրաինայում ավելացել է խաղամոլությամբ հիվանդների թիվը, ասում է վերականգնողական կենտրոնի տնօրեն Օլեգ Լեպեխան։ Նա կարծում է, որ մոլախաղերը պետք է արգելվեն. զինվորական անձնակազմի դեմ ուղղված սահմանափակումները չեն ազդի ընդհանուր իրավիճակի վրա, համոզված է Լեպեխան։ Դասակի հրամանատար Արտեմ Օսիպյանը նույնպես կողմ է արտահայտվում մոլախաղերի արգելմանը, բայց միայն պատերազմի ժամանակ։ «Միգուցե սա կլինի արմատական որոշում, որը չի նպաստի տնտեսական ազատություններին, բայց մենք գտնվում ենք ռազմական դրության մեջ»,- ասում է զինծառայողը և արդարացված է համարում նման սահմանափակումը։
Լեսնայա Պոլյանայի հոգեբույժ Վյաչեսլավ Զաիկան իմաստ չի տեսնում մոլախաղերի բիզնեսը սահմանափակելու կամ արգելելու մեջ. եթե հասարակությունը պահանջարկ ունի, ապա այդ պահանջը բավարարելու սխեմաներ կլինեն։ Սա պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա»,- կարծում է բժիշկը։
Ռազմական հոգեբան Օլեգ Գուկովսկին, ով պաշտպանում է մոլախաղերի արգելքը, չի հավատում, որ միայն դա կլուծի հակումների հետ կապված խնդիրը։ «Ի՞նչ այլընտրանքներ կան. մենք պետք է խոսենք բանակում որակյալ հոգեբանական օգնություն կառուցելու, զինվորականների որակյալ ժամանցի, զինծառայողների ընտանիքներին աջակցելու մասին, որպեսզի զինվորականն ունենա ապագայի տեսլական, այլ ոչ թե ապրի մեկ օրով»,- եզրափակում է Գուկովսկին:

Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված