Միր բանկային քարտերը Ղրղզստանում ևս կդադարեն գործել. դրանց ծառայությունը Հայաստանում վերջերս էր դադարեցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 5-ից Ղրղզստանի վճարային համակարգը կդադարեցնի «Միր» քարտերի սպասարկումը երկրի բանկերի ցանցում։ Որոշումն ընդունվել է «Միր» քարտերի օպերատորի՝ Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգի (NSCP) դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, հայտնել է Ղրղզստանի ազգային վճարային համակարգի Elkart օպերատորը։
Ռուսական Միր բանկային քարտերը երկրում գործում են 2019 թվականից։
«Միր»-ի սպասարկումից հրաժարվել էին նաեւ Հայաստանի բանկերը, իսկ մինչ այդ՝ Ղազախստանի ամենամեծ բանկը՝ «Հալիկ բանկը»։
«Միր» ազգային վճարային համակարգը սկսել է մշակվել 2014 թվականին՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման պատճառով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների։
2022 թվականին, երբ Ուկրաինա ներխուժման պատճառով Visa-ն և Mastercard-ը լքեցին ռուսական շուկան, ռուսներին մնաց միայն Mir-ը և չինական UnionPay-ը։ Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց NSPK-ի դեմ։