ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միր բանկային քարտերը Ղրղզստանում ևս կդադարեն գործել. դրանց ծառայությունը Հայաստանում վերջերս էր դադարեցվել 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլի 5-ից Ղրղզստանի վճարային համակարգը կդադարեցնի «Միր» քարտերի սպասարկումը երկրի բանկերի ցանցում։ Որոշումն ընդունվել է «Միր» քարտերի օպերատորի՝ Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգի (NSCP) դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, հայտնել է Ղրղզստանի ազգային վճարային համակարգի Elkart օպերատորը։

Ռուսական Միր բանկային քարտերը երկրում գործում են 2019 թվականից։ 
 «Միր»-ի սպասարկումից հրաժարվել էին նաեւ Հայաստանի բանկերը, իսկ մինչ այդ՝ Ղազախստանի ամենամեծ բանկը՝ «Հալիկ բանկը»։
«Միր» ազգային վճարային համակարգը սկսել է մշակվել 2014 թվականին՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման պատճառով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների։
2022 թվականին, երբ Ուկրաինա ներխուժման պատճառով Visa-ն և Mastercard-ը լքեցին ռուսական շուկան, ռուսներին մնաց միայն Mir-ը և չինական UnionPay-ը։ Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց NSPK-ի դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular