Հերթը հասավ Սյունիքին․ ո՞ր գյուղերի վրա է Ադրբեջանի աչքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏավուշի գյուղերի հանձնման հարցն այս օրերին բուռն քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել: Ինչպես հայտնի է, իշխանությունը Ադրբեջանին է պատրաստվում «վերադարձնել» 4 գյուղ՝ որակելով, թե դրանք «հայկական գյուղեր» չեն։
Բոլորն են հասկանում, որ Փաշինյանի իշխանությունը չի պատրաստվում սահմանափակվել այդքանով։
ՔՊ-ականների վերջին օրերի նարատիվ հետևյալն է՝ «որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի», ու սա այն դեպքում, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չի մեկնարկել: Դեռ քանի՞ գյուղ է պատրաստվում Փաշինյանը «վերադարձնել» թշնամուն:
MediaHub-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը ախորժակ ունի նաև Սյունիքի մարզի՝ Նռնաձոր և Ալվանք գյուղերի նկատմամբ։ Ըստ մեր աղբյուրի, հիմնական հիմնավորումը, որը շուտով դաշտ են նետելու ՔՊ-ականները և սկսեն այն ծամծմել, հետևյալն է, որ Նռնաձորը Խորհրդային Միության օրոք բնակեցված է եղել ադրբեջանցիներով, կոչվում էր Նյուվադի: Այս գյուղը, որը մի կողմից սահմանակից է Իրանին, մյուս կողմից` Ադրբեջանին, քանի որ Արցախը, որի հետ նախկինում նա սահմանակից էր, վեց ամիս առաջ դավադրաբար հանձնվեց Բաքվին:
Նույն հիմնավորումը բերվելու է նաև Ալվանք գյուղի մասով, որը գտնվում է Մեղրի քաղաքից 16 կմ, մարզկենտրոն Կապանից՝ 94 կմ հեռավորության վրա: ՔՊ-ականները ակտիվ հիշեցնելու են, որ ԽՍՀՄ տարիներին այն ևս բնակեցված է եղել, մասնավորապես, ադրբեջանցիներով։
Սակայն Սյունիքի մարզի երկու այս գյուղերի բնակիչները ԴԵՌ կարող են հանգիստ լինել։ Փաշինյանը, նախ, պետք է հանձնի Տավուշի չորս գյուղերը, հետո՝ անկլավները, հետո՝ Տիգրանաշենը, նոր անցնի իրենց: Հետո էլ հերթը կհասնի Գեղարքունիքին և այլ մարզերին…. Եթե ձեռքը բռնող չլինի: