ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթը հասավ Սյունիքին․ ո՞ր գյուղերի վրա է Ադրբեջանի աչքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի գյուղերի հանձնման հարցն այս օրերին բուռն քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել: Ինչպես հայտնի է, իշխանությունը Ադրբեջանին է պատրաստվում «վերադարձնել» 4 գյուղ՝ որակելով, թե դրանք «հայկական գյուղեր» չեն։ 

Բոլորն են հասկանում, որ Փաշինյանի իշխանությունը չի  պատրաստվում սահմանափակվել այդքանով։

ՔՊ-ականների վերջին օրերի նարատիվ հետևյալն է՝ «որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի», ու սա այն դեպքում, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չի մեկնարկել: Դեռ քանի՞ գյուղ է պատրաստվում Փաշինյանը «վերադարձնել» թշնամուն: 

MediaHub-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը ախորժակ ունի նաև Սյունիքի մարզի՝ Նռնաձոր և Ալվանք գյուղերի նկատմամբ։ Ըստ մեր աղբյուրի, հիմնական հիմնավորումը, որը շուտով դաշտ են նետելու ՔՊ-ականները և սկսեն այն ծամծմել, հետևյալն է, որ Նռնաձորը Խորհրդային Միության օրոք  բնակեցված է եղել ադրբեջանցիներով, կոչվում էր Նյուվադի: Այս գյուղը, որը մի կողմից սահմանակից է Իրանին, մյուս կողմից` Ադրբեջանին, քանի որ Արցախը, որի հետ նախկինում նա սահմանակից էր, վեց ամիս առաջ  դավադրաբար հանձնվեց Բաքվին:

Նույն հիմնավորումը բերվելու է նաև Ալվանք գյուղի մասով, որը գտնվում է Մեղրի քաղաքից 16 կմ, մարզկենտրոն Կապանից՝ 94 կմ հեռավորության վրա: ՔՊ-ականները ակտիվ հիշեցնելու են, որ ԽՍՀՄ տարիներին այն ևս բնակեցված է եղել, մասնավորապես, ադրբեջանցիներով։ 

Սակայն Սյունիքի մարզի երկու այս գյուղերի բնակիչները ԴԵՌ կարող են հանգիստ լինել։ Փաշինյանը, նախ, պետք է հանձնի Տավուշի չորս գյուղերը, հետո՝ անկլավները, հետո՝ Տիգրանաշենը, նոր անցնի իրենց: Հետո էլ հերթը կհասնի Գեղարքունիքին և այլ մարզերին…. Եթե ձեռքը բռնող չլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular