Սա բացառիկ որոշում է. Տիգրան Խաչատրյանը՝ արցախցիներին տրամադրվող աջակցության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍա բացառիկ որոշում է, մենք համանման սոցիալական վիճակում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ունենք, որոնց համար նման մեծածավալ միջոցառումներ չենք իրականացրել անցյալում: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Մենք իրականում քննարկում ենք նրանց մոտ էլ այդպիսի ծրագրեր իրականացնել, բայց առաջնահերթ ենք համարում ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների խնդիրը լուծել այս փուլում, հետո զուգահեռաբար մտածել նման ծրագրեր մեր հայրենակիցների համար: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես պետք է օգնել, որ դա շատ չտարբերվի այլ ծրագրերից: Գիտեք, որ մենք ՀՀ-ում ունենք նման ծրագրեր, որ երբ որ որոշակի բնակավայրերում ընտանիքները կառուցում են բնակարան, ապա վարկ է տրվում 16 միլիոնի սահմաններում, որը կառավարությունը տոկոսների հետ միասին վերադարձնում է առեւտրային բանկերին: Մենք ավելի ազատ մեխանիզմ ենք նախատեսում, մտածում ենք, որ այդ աջակցությունը տեղահանված մեր հայրենակիցներին կլինի մեկ անձի համար 3-5 միլիոնի չափով: Ընդ որում, 5 միլիոն դրամ կլինի բնակավայրերի այնպիսի ցանկի համար, որոնք որ ներդրումային տեսակետից առաջնային են գնահատվում: Մեր գնահատականներով կառավարությունը առաջնահերթ համարվում նոր կրթական հաստատություններ, առողջապահական հաստատություններ կառուցելու համար, սոցիալական ենթակառուցվածքի ծառայող շենքերի կառուցման նպատակաով եւ նաեւ բնակավայրի զարգացման այլ ենթակառուցվածքային ծրագրեր է նախատեսում: Կլինեն բնակավայրեր, որոնք 4 միլիոն աջակցության չափով կտարբերվեն եւ ընդհանուր առմամբ 3 միլիոնի աջակցության չափով»,-ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ քննարկումները առաջիկայում վերջնական տեսքի կբերվեն:
Փոխվարչապետ նշեց եւս մեկ հանգամանքի մասին, այն է փուլային կամ աստիճանական լուծման հարցն է. «Միանգամից 25-30 հազար ընտանիքների բնակավայրային խնդիրը լուծվել չի կարող լուծվել տարբեր պատճառով, առաջինը այդքան մեծ թվով բնակարաններ շուկայում չկան»: