ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա բացառիկ որոշում է. Տիգրան Խաչատրյանը՝ արցախցիներին տրամադրվող աջակցության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա բացառիկ որոշում է, մենք համանման սոցիալական վիճակում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ունենք, որոնց համար նման մեծածավալ միջոցառումներ չենք իրականացրել անցյալում: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մենք իրականում քննարկում ենք նրանց մոտ էլ այդպիսի ծրագրեր իրականացնել, բայց առաջնահերթ ենք համարում ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների խնդիրը լուծել այս փուլում, հետո զուգահեռաբար մտածել նման ծրագրեր մեր հայրենակիցների համար: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես պետք է օգնել, որ դա շատ չտարբերվի այլ ծրագրերից: Գիտեք, որ մենք ՀՀ-ում ունենք նման ծրագրեր, որ երբ որ որոշակի բնակավայրերում ընտանիքները կառուցում են բնակարան, ապա վարկ է տրվում 16 միլիոնի սահմաններում, որը կառավարությունը տոկոսների հետ միասին վերադարձնում է առեւտրային բանկերին:  Մենք ավելի ազատ մեխանիզմ ենք նախատեսում, մտածում ենք, որ այդ աջակցությունը տեղահանված մեր հայրենակիցներին կլինի մեկ անձի համար 3-5 միլիոնի չափով: Ընդ որում, 5  միլիոն դրամ կլինի բնակավայրերի այնպիսի ցանկի համար, որոնք որ ներդրումային տեսակետից առաջնային են գնահատվում: Մեր գնահատականներով կառավարությունը առաջնահերթ համարվում նոր կրթական հաստատություններ, առողջապահական հաստատություններ կառուցելու համար, սոցիալական ենթակառուցվածքի ծառայող շենքերի կառուցման նպատակաով եւ նաեւ բնակավայրի զարգացման այլ ենթակառուցվածքային ծրագրեր է նախատեսում: Կլինեն բնակավայրեր, որոնք 4 միլիոն աջակցության չափով կտարբերվեն եւ ընդհանուր առմամբ 3 միլիոնի աջակցության չափով»,-ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ քննարկումները առաջիկայում վերջնական տեսքի կբերվեն:

Փոխվարչապետ նշեց եւս մեկ հանգամանքի մասին, այն է փուլային կամ աստիճանական լուծման հարցն է. «Միանգամից 25-30 հազար ընտանիքների բնակավայրային խնդիրը լուծվել չի կարող լուծվել տարբեր պատճառով, առաջինը այդքան մեծ թվով բնակարաններ շուկայում չկան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular