Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն պահին, երբ բոլորին պարզ էր, որ Պուտինն ուժ է ստանում և ամրապնդում իր դիրքերը հետխորհրդային տարածքում, որ Ուկրաինայում իրադարձությունները փոխակերպվում են ոչ հօգուտ Արևմուտքի, միակ պետությունը, որը բացահայտ պատեհապաշտություն դրսևորեց, Վրաստանը չէր, որն ավանդաբար համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այլ Հայաստանը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանը հայտարարություններ էր անում, որոնք Ռուսաստանում գնահատվում են որպես սադրիչ։
«Սա չի լավացնում իրավիճակը։ Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում։ Հայաստանի վերլուծական հանրությունում, հատկապես իշխող կուսակցությունում, չկան համապատասխան մասնագետներ, որոնք համարժեք գնահատական կտան իրադարձություններին»,- նշեց փորձագետը։
Նա կարծում է, որ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը հետխորհրդային ուղղությամբ առայժմ դրսևորվում է միայն ուկրաինական ուղղությամբ, որտեղ առճակատում կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
«Կովկասյան ուղղությամբ առճակատման վեկտորը ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այլ դեպի արևելք-արևմուտք առճակատման ուղղությամբ փոխելու փորձը հղի է շատ լուրջ աշխարհաքաղաքական ռիսկերով, որոնց մասշտաբները Երևանում չեն գիտակցում։ Սա հղի է նրանով է, որ տարածաշրջանի պետություններից մեկը կարող է կորցնել իր պետականությունը։ Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին։ Խոսքն այս դեպքում ոչ թե այն մասին է, թե ինչպես է Ռուսաստանը փոխելու իր քաղաքականությունը, այլ այն, թե Իրանը ինչպես կպահի իրեն այս իրավիճակում։ Ելնելով դրանից՝ տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն կառաջանա»,- հավելել է Տարասովը։
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ալիևը, ով նախկինում քննադատել էր Հայաստանի համագործակցությունը դաշինքի անդամներ Ֆրանսիայի և Հունաստանի հետ, այս անգամ այդ մասին ոչինչ չասաց, համենայն դեպս հանրային տարածքում։
«Հետևաբար, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի դաշինքը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ում, և Ֆրանսիայի ու Հունաստանի հետ Հայաստանի մերձեցումը կարող է ստեղծել կոնֆիգուրացիա, որտեղ հայ-ադրբեջանական հարցերը կարող են լուծվել ՆԱՏՕ-ի ձևաչափով։
Միևնույն ժամանակ, ռուսական բանակցային գործընթացի տեղափոխումն արևմտյան հարթակներ հանգեցրեց նրան, որ իրավիճակը տարածաշրջանում գնալով ավելի քիչ կայուն է դառնում, իսկ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը մնում է անորոշ»,- եզրափակեց քաղաքագետը։