ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն պահին, երբ բոլորին պարզ էր, որ Պուտինն ուժ է ստանում և ամրապնդում իր դիրքերը հետխորհրդային տարածքում, որ Ուկրաինայում իրադարձությունները փոխակերպվում են ոչ հօգուտ Արևմուտքի, միակ պետությունը, որը բացահայտ պատեհապաշտություն դրսևորեց, Վրաստանը չէր, որն ավանդաբար համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այլ Հայաստանը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանը հայտարարություններ էր անում, որոնք Ռուսաստանում գնահատվում են որպես սադրիչ։

«Սա չի լավացնում իրավիճակը։ Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում։ Հայաստանի վերլուծական հանրությունում, հատկապես իշխող կուսակցությունում, չկան համապատասխան մասնագետներ, որոնք համարժեք գնահատական ​​կտան իրադարձություններին»,- նշեց փորձագետը։

Նա կարծում է, որ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը հետխորհրդային ուղղությամբ առայժմ դրսևորվում է միայն ուկրաինական ուղղությամբ, որտեղ առճակատում կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

«Կովկասյան ուղղությամբ առճակատման վեկտորը ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այլ դեպի արևելք-արևմուտք առճակատման ուղղությամբ փոխելու փորձը հղի է շատ լուրջ աշխարհաքաղաքական ռիսկերով, որոնց մասշտաբները Երևանում չեն գիտակցում։ Սա հղի է նրանով է, որ տարածաշրջանի պետություններից մեկը կարող է կորցնել իր պետականությունը։ Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին։ Խոսքն այս դեպքում ոչ թե այն մասին է, թե ինչպես է Ռուսաստանը փոխելու իր քաղաքականությունը, այլ այն, թե Իրանը ինչպես կպահի իրեն այս իրավիճակում։ Ելնելով դրանից՝ տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն կառաջանա»,- հավելել է Տարասովը։

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ալիևը, ով նախկինում քննադատել էր Հայաստանի համագործակցությունը դաշինքի անդամներ Ֆրանսիայի և Հունաստանի հետ, այս անգամ այդ մասին ոչինչ չասաց, համենայն դեպս հանրային տարածքում։

«Հետևաբար, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի դաշինքը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ում, և Ֆրանսիայի ու Հունաստանի հետ Հայաստանի մերձեցումը կարող է ստեղծել կոնֆիգուրացիա, որտեղ հայ-ադրբեջանական հարցերը կարող են լուծվել ՆԱՏՕ-ի ձևաչափով։

Միևնույն ժամանակ, ռուսական բանակցային գործընթացի տեղափոխումն արևմտյան հարթակներ հանգեցրեց նրան, որ իրավիճակը տարածաշրջանում գնալով ավելի քիչ կայուն է դառնում, իսկ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը մնում է անորոշ»,- եզրափակեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular