Այվազովսկին երբեք չի մոռացել հայ լինելու մասին. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹԱշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին հստակ հայկական ազգային դիմագիծ ունի և նրա նկարների մի մասը վերաբերվում է հայկական թեմատիկային: Հարցը միայն հայերենով որոշ նկարներ ստորագրելը կամ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ լինելը չէ. Այվազովսկին ստեղծագործական հայկական թեմատիկա է ունեցել: Այս հանգամանքը վաղուց արձանագրված է և քննարկման առարկա չէ:
Ըստ պատմական գիտության թեկնածու Միքայել Մալխասյանի` ժամանակակից ռուսաստանցի մասնագետները կարծում են, որ Այվազովսկու կտավներում առկա դինամիզմի հանգամանքը մեծապես կապված է Այվազովսկու ծագման և ընդհանրապես` հայկական միջավայրի հետ: Ուշագրավ է, որ Այվազովսկին 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում հայկական ջարերի ժամանակաշրջանում լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հայերին, հատկապես Ղրիմ տեղափոխված հայերին: Ազգակիցների շահերը պաշտպանելու համար Այվազովսկին նաև ցուցահանդեսների և այլ տեսակի հանրային գործունեության միջոցով փորձել է ուշադրություն հրավիրել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի` նախքան «համիդյան ջարդերը» Այվազովսկին կտավներ է նկարել նաև օսմանյան արքունիքի համար և սուլթան Համիդից շքանշաններ էր ստացել, սակայն հայ ժողովրդի նկատմամբ բռնության ժամանակ Այվազովսկին այդ շքանշանները կապել է իր շան վզին և ման տվել փողոցներում, այնուհետև դրանք նետել է ծովը:
Այվազովսկուն նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ` տեսանյութում.