ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այվազովսկին երբեք չի մոռացել հայ լինելու մասին. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին հստակ հայկական ազգային դիմագիծ ունի և նրա նկարների մի մասը վերաբերվում է հայկական թեմատիկային: Հարցը միայն հայերենով որոշ նկարներ ստորագրելը կամ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ լինելը չէ. Այվազովսկին ստեղծագործական հայկական թեմատիկա է ունեցել: Այս հանգամանքը վաղուց արձանագրված է և քննարկման առարկա չէ:

Ըստ պատմական գիտության թեկնածու Միքայել Մալխասյանի` ժամանակակից ռուսաստանցի մասնագետները կարծում են, որ Այվազովսկու կտավներում առկա դինամիզմի հանգամանքը մեծապես կապված է Այվազովսկու ծագման և ընդհանրապես` հայկական միջավայրի հետ: Ուշագրավ է, որ Այվազովսկին 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում հայկական ջարերի ժամանակաշրջանում լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հայերին, հատկապես Ղրիմ տեղափոխված հայերին: Ազգակիցների շահերը պաշտպանելու համար Այվազովսկին նաև ցուցահանդեսների և այլ տեսակի հանրային գործունեության միջոցով փորձել է ուշադրություն հրավիրել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:

Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի` նախքան «համիդյան ջարդերը» Այվազովսկին կտավներ է նկարել նաև օսմանյան արքունիքի համար և սուլթան Համիդից շքանշաններ էր ստացել, սակայն հայ ժողովրդի նկատմամբ բռնության ժամանակ Այվազովսկին այդ շքանշանները կապել է իր շան վզին և ման տվել փողոցներում, այնուհետև դրանք նետել է ծովը:

Այվազովսկուն նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ` տեսանյութում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular