Թուրքիան հայտարարել է, որ թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ գործունեություն ծավալելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրումէ ria.ru-ն։
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, որոնք արգելված են երկրում, և այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաղդադի վարչակազմի հետ, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը։
«Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում և անում ենք այն, ինչ անհրաժեշտ է: Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիայի Հանրապետությունը մեծ պետություն է: Մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվել և չենք ենթարկվի»,- ասել է նա: Գյուլերը դա ասել է Hürriyet թերթին Թուրքիայի լայնածավալ անդրսահմանային գործողությանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքը քննարկելիս։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը