ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հայտարարել է, որ թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ գործունեություն ծավալելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրումէ ria.ru-ն։

Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, որոնք արգելված են երկրում, և այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաղդադի վարչակազմի հետ, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը։

«Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում և անում ենք այն, ինչ անհրաժեշտ է: Ոչ ոք չպետք է մոռանա, որ Թուրքիայի Հանրապետությունը մեծ պետություն է: Մենք որևէ մեկի հրամանին  չենք ենթարկվել և չենք ենթարկվի»,- ասել է նա: Գյուլերը դա ասել է Hürriyet թերթին Թուրքիայի լայնածավալ անդրսահմանային գործողությանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր արձագանքը քննարկելիս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular