Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի հայտարարությունները համարում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Մարտի 8-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «Ադրբեջանում թիրախավորվում է մտքի և մամուլի ազատությունը, իրականացվում են անհիմն ձերբակալություններ»։
«Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, հետաքննության գործընթացին և դատական համակարգի անկախությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ուղերձում կոչ է արվում Ֆրանսիային՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։