ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի հայտարարությունները համարում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Մարտի 8-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «Ադրբեջանում թիրախավորվում է մտքի և մամուլի ազատությունը, իրականացվում են անհիմն ձերբակալություններ»։

«Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, հետաքննության գործընթացին և դատական ​​համակարգի անկախությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ուղերձում կոչ է արվում Ֆրանսիային՝ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular