Երևանում կանցկացվի «Դեղաբուժության արդի հիմնախնդիրները» 2-րդ Միջազգային դեղագիտական գիտաժողովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 2-3-ը Մատենադարանի դահլիճում ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամի կողմից կազմակերպված «Դեղաբուժության արդի հիմնախնդիրները» 2-րդ Միջազգային դեղագիտական գիտաժողովն իր տեսակով եզակի է՝ միտված բժշկական և դեղագիտական համայնքների միավորմանը հանուն բուժառուի։
Զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրներում կենտրոնական դերակատարություն ունի բուժառուն, որի շուրջ համախմբվում են համակարգի բոլոր պրոֆեսիոնալները։ Գիտաժողովը կանդրադառնա դեղաբուժության բոլոր տեղային և համաշխարհային արդի խնդիրներին՝ սկսած դեղերի իրավական կարգավորումից մինչև դեղատուն և հիվանդանոց՝ կլինիկական դեղագիտություն։
Գիտաժողովին տարբեր ձևաչափերով ներկայացված կլինի նաև Վահե Մելիքսեթյան հիմնադրամը, որի առաքելությունն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում:
Ակադեմիական զեկույցներից բացի՝ անցկացվելու են նաև պանելային քննարկումներ առաջատար բժիշկների և դեղագետների միջև։ Սպասվում են հյուրեր ՀՀ Առողջապահության նախարարությունից, Դեղերի փորձագիտական կենտրոնից, ԲՈՒՀ-երից պրոֆեսորադասախոսական կազմ, անվանի բժիշկներ և դեղագետներ։ Ծրագիրը հաստատված և ՇՄԶ կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից։