ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կանցկացվի «Դեղաբուժության արդի հիմնախնդիրները» 2-րդ Միջազգային դեղագիտական գիտաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 2-3-ը Մատենադարանի դահլիճում ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամի կողմից կազմակերպված «Դեղաբուժության արդի հիմնախնդիրները» 2-րդ Միջազգային դեղագիտական գիտաժողովն իր տեսակով եզակի է՝ միտված բժշկական և դեղագիտական համայնքների միավորմանը հանուն բուժառուի։

Զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրներում կենտրոնական դերակատարություն ունի բուժառուն, որի շուրջ համախմբվում են համակարգի բոլոր պրոֆեսիոնալները։ Գիտաժողովը կանդրադառնա դեղաբուժության բոլոր տեղային և համաշխարհային արդի խնդիրներին՝ սկսած դեղերի իրավական կարգավորումից մինչև դեղատուն և հիվանդանոց՝ կլինիկական դեղագիտություն։

Գիտաժողովին տարբեր ձևաչափերով ներկայացված կլինի նաև Վահե Մելիքսեթյան հիմնադրամը, որի առաքելությունն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում:

Ակադեմիական զեկույցներից բացի՝ անցկացվելու են նաև պանելային քննարկումներ առաջատար բժիշկների և դեղագետների միջև։ Սպասվում են հյուրեր ՀՀ Առողջապահության նախարարությունից, Դեղերի փորձագիտական կենտրոնից, ԲՈՒՀ-երից պրոֆեսորադասախոսական կազմ, անվանի բժիշկներ և դեղագետներ։ Ծրագիրը հաստատված և ՇՄԶ կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular