ՀՀ կառավարությունը ավելի քան 23 մլն եվրոյով Փարիզում շենք կգնի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք կգնի Փարիզում։ Նագագիծը ներառված է ՀՀ կառավարության` փետրվարի 15–ի նիստի օրակարգում։
Որոշման մեջ նշվում է.
"Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։
2. Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռքբերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2,300,000.0 եվրոյին համարժեք դրամ":
Նշենք, որ հարցը չզեկուցվող է: