ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ կառավարությունը ավելի քան 23 մլն եվրոյով Փարիզում շենք կգնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք կգնի Փարիզում։ Նագագիծը ներառված է ՀՀ կառավարության` փետրվարի 15–ի նիստի օրակարգում։

Որոշման մեջ նշվում է.

"Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։
2. Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք  ձեռքբերելու նպատակով  ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի  պետական բյուջեի  Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2,300,000.0 եվրոյին համարժեք դրամ":

Նշենք, որ հարցը չզեկուցվող է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular