Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում ռմբակոծման տագնապ է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տագնապը հայտարարվել է բոլոր շրջաններում գրեթե միաժամանակ՝ Երևանի ժամանակով մոտավորապես 14:15-ին։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։
Գերատեսչության տվյալներով՝ 11 անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի, հինգ անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի, երեքը՝ Բրյանսկի շրջանի, մեկական՝ Կալուգայի և Տուլայի շրջանների երկնքում։
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Բելբեկի շրջանի ջրային տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել: