ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում ռմբակոծման տագնապ է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տագնապը հայտարարվել է բոլոր շրջաններում գրեթե միաժամանակ՝ Երևանի ժամանակով մոտավորապես 14:15-ին։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ 11 անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի, հինգ անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի, երեքը՝ Բրյանսկի շրջանի, մեկական՝ Կալուգայի և Տուլայի շրջանների երկնքում։ 

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Բելբեկի շրջանի ջրային տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular