Ալկարասը դուրս եկավ Australian Open-ի քառորդ եզրափակիչ
ՍՊՈՐՏAustralian Open-2024-ի չորրորդ շրջանի խաղում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Միոմիր Կեցմանովիչին (աշխարհի 60-րդ ռակետ):
Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:4, 6:0 հաշվով՝ հօգուտ իսպանացու։ Խաղը տևեց 1 ժամ 50 րոպե։
Մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարլոս Ալկարասը կհանդիպի գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ։
2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 28-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։
Աղբյուր ArmSport.am