ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալկարասը դուրս եկավ Australian Open-ի քառորդ եզրափակիչ

ՍՊՈՐՏ

Australian Open-2024-ի չորրորդ շրջանի խաղում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Միոմիր Կեցմանովիչին (աշխարհի 60-րդ ռակետ):

Հանդիպումն ավարտվել է 6:4, 6:4, 6:0 հաշվով՝ հօգուտ իսպանացու։ Խաղը տևեց 1 ժամ 50 րոպե։

Մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարլոս Ալկարասը կհանդիպի գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ։

2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 28-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular