Հունգարիայում թռչնագրիպի բռնկում է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարդու համար պոտենցիալ վտանգավոր թռչնագրիպի (H5N1) բռնկում է գրանցվել Հունգարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կապոսվար քաղաքի խոշոր թռչնաբուծական ֆերմայում: Այս մասին ասված է Սննդի շղթայի անվտանգության ազգային գրասենյակի (NFCSO) հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ ձեռնարկության բոլոր 39 հազար հնդկահավերը պետք է ոչնչացվեն։
«Թռչունների ամբողջ պոպուլյացիայի ոչնչացումն արդեն ավարտված է։ Կանոնների համաձայն` ձեռնարկության շուրջ սահմանվել է պաշտպանական գոտի՝ 3 կմ շառավղով, ինչպես նաև 10 կմ շառավղով հսկողության գոտի»,- նշել են ազգային վարչակազմում։
Նրանք ընդգծել են, որ հիվանդության պատճառների բացահայտմանն ուղղված համաճարակաբանական միջոցառումները դեռ շարունակվում են։