ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունգարիայում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդու համար պոտենցիալ վտանգավոր թռչնագրիպի (H5N1) բռնկում է գրանցվել Հունգարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կապոսվար քաղաքի խոշոր թռչնաբուծական ֆերմայում: Այս մասին ասված է Սննդի շղթայի անվտանգության ազգային գրասենյակի (NFCSO) հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունն ընդգծել է, որ ձեռնարկության բոլոր 39 հազար հնդկահավերը պետք է ոչնչացվեն։

«Թռչունների ամբողջ պոպուլյացիայի ոչնչացումն արդեն ավարտված է։ Կանոնների համաձայն` ձեռնարկության շուրջ սահմանվել է պաշտպանական գոտի՝ 3 կմ շառավղով, ինչպես նաև 10 կմ շառավղով հսկողության գոտի»,- նշել են ազգային վարչակազմում։

Նրանք ընդգծել են, որ հիվանդության պատճառների բացահայտմանն ուղղված համաճարակաբանական միջոցառումները դեռ շարունակվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular