Թուրքը կրակում էր. իշխանությունը ծածուկ, առանց քննարկման գումար տվեց, որ Երասխի գործարանը տեղափոխեն. Ավետիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությանը նվիրաբերությամբ նորից տրամադրվեց հողամաս Արարատի մարզի, այս անգամ՝ Արարատ բնակավայրում՝ պողպատի գործարանի կառուցման համար, քանի որ այս նույն ընկերության կողմից Երասխում ծրագիրը արդեն դադարեցվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորը մեջբերեց որոշման նախագծում բերված հիմնավարումն, ըստ որի Երասխում ընկերության գործարանի շինարարիությունը դադարեցվել է որոշ հանգամանքներից ելնելով։
«Իրական պատճառները հետևյալն է՝ թուրքը կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող օտարերկրյա ներդորղների, նրանց աշխատողների վրա՝ պարբերաբար, բոլորի աչքի առաջ, անհետևանք: Ռազմական ուժի բացահայտ գործադրմամբ պարտադրում է իր կամքը մեր երկրում կայացվող տնտեսական որոշումների վերաբերյալ նաև՝ ձեր իշխանությունների կողմից կայացվող»,- հայտարարեց Ավետիսյանը։
Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ էլ ընկերությանը տրամնադրվել է 3.5 մլրդ դրամ վարկ արտոնյալ պայմաններում, քանի որ Երասխում ներդրում է կատարվել և կորցրել է 2 մլրդ դրամ և ներդրումային ծրագիրը կասեցվել է Երասխ բնակավայրում այն անհնար է դառնալու պատճառով՝ պատգամավորն ասաց. «Ծրագիրն մի քիչ անվտանգ վայր տեղափոխելու համար ընկերությանը փաստորեն տրամադրվում է 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկ։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց առանց բարձրաձայնելու ծածուկ, առանց քննարկման»։
Նա հայտնեց, որ նույնը նաև Սոթքի հանքավայրում է և հետևանքը նույն է՝ շահագործման դադարեցում, զանգվածային կրճատումներ, բյուջեի միլիարդավոր դոլարների կրճատում և տարածաշրջանի սոցիալ տնտեսական վիճակի խորացում։
«Նմանատիպ փաստերը և դրանց անդառնալի հետևանքները շատ են և այս իշխանության օրոք օր-օրի ավելանում են, քանի որ նրանց առաջնորդության բացարձակ հիմքը և միակ շահի կենտրոնը ամեն գնով սեփական աթոռը պահելն է՝ պետության և ազգային անվտանգության շահերին բացահայտ հակադրվելով»,- խոսքն ավարտեց Թադևոս Ավետիսյանը։