ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքը կրակում էր. իշխանությունը ծածուկ, առանց քննարկման գումար տվեց, որ Երասխի գործարանը տեղափոխեն. Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ  «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությանը նվիրաբերությամբ նորից տրամադրվեց հողամաս Արարատի մարզի, այս անգամ՝ Արարատ բնակավայրում՝ պողպատի գործարանի կառուցման համար, քանի որ այս նույն ընկերության կողմից Երասխում ծրագիրը արդեն դադարեցվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը մեջբերեց որոշման նախագծում բերված հիմնավարումն, ըստ որի Երասխում ընկերության գործարանի շինարարիությունը դադարեցվել է որոշ հանգամանքներից ելնելով։

«Իրական պատճառները հետևյալն է՝ թուրքը կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող օտարերկրյա ներդորղների, նրանց աշխատողների վրա՝ պարբերաբար, բոլորի աչքի առաջ, անհետևանք: Ռազմական ուժի բացահայտ գործադրմամբ պարտադրում է իր կամքը մեր երկրում կայացվող տնտեսական որոշումների վերաբերյալ նաև՝ ձեր իշխանությունների կողմից կայացվող»,- հայտարարեց Ավետիսյանը։

Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ էլ ընկերությանը տրամնադրվել է 3.5 մլրդ դրամ վարկ արտոնյալ պայմաններում, քանի որ Երասխում ներդրում է կատարվել և կորցրել է 2 մլրդ դրամ  և ներդրումային ծրագիրը կասեցվել է Երասխ բնակավայրում այն անհնար է դառնալու պատճառով՝ պատգամավորն ասաց.  «Ծրագիրն մի քիչ անվտանգ վայր տեղափոխելու համար ընկերությանը փաստորեն տրամադրվում է 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկ։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց առանց բարձրաձայնելու ծածուկ, առանց քննարկման»։

Նա հայտնեց, որ նույնը նաև Սոթքի հանքավայրում է և հետևանքը նույն է՝ շահագործման դադարեցում, զանգվածային կրճատումներ, բյուջեի միլիարդավոր դոլարների կրճատում և տարածաշրջանի սոցիալ տնտեսական վիճակի խորացում։

«Նմանատիպ փաստերը և դրանց անդառնալի հետևանքները շատ են և այս իշխանության օրոք օր-օրի ավելանում են, քանի որ նրանց առաջնորդության բացարձակ հիմքը և միակ շահի կենտրոնը ամեն գնով սեփական աթոռը պահելն է՝ պետության և ազգային անվտանգության շահերին բացահայտ հակադրվելով»,- խոսքն ավարտեց Թադևոս Ավետիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular