Հայաստանում մոտոկրոսի սիրահարների համար նոր այգի է հայտնվել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐMir24.tv-ն գրում է, որ Հայաստանում էքստրեմալ սպորտի սիրահարները հանգստյան օրերին գնում են լեռներ: Բոլորովին վերջերս այնտեղ բացվել է մոտո և կվադրոցիկլետների մրցարշավների նոր այգի։ MIR 24-ի թղթակից Արփի Մելիքյանը փորձել է էքստրեմալ մեքենա վարել:
Բարդ տեղանքով և առատ խոչընդոտներով արահետներ. ահա այսպիսի տեսք ունի դրախտը էքստրեմալ սպորտի սիրահարների համար: Հենց նման պայմաններում կարելի է զգալ արտաճանապարհային մրցավազքի գեղեցկությունը։
«Որքան դժվար են արահետները, այնքան շատ է ադրենալինը, ուստի փորձում ենք դժվար լեռնային ճանապարհներ գտնել: Այս այգին մեզ թույլ է տալիս գալ ու թոթափել ներսում կուտակված էներգիան»,- ասել է մոտոցիկլիստ Արսեն Սիմոնյանը։
Կվադրոցիկլետն ավելի անվտանգ է սկսնակների համար: Դուք կարող եք այն քշել ցանկացած եղանակին, նաև ճանապարհների վիճակը կարևոր չէ: Կվադրոցիկլետները չափազանց մանևրելի են ու հեշտ վերահսկվող:
էքստրեմալ վարման երկրպագուները գնում են Գառնի ադրենալինի համար: Այնտեղ, քաղաքից ընդամենը քսան րոպեհեռավորությամբ, կան տարբեր երկարության ու դժվարության ավելի քան 10 լեռնային արահետներ: Տուրերը սկսվում են 10 հազար դրամից (մոտ երեք հազար ռուբլի):
«Շատերը ամաչում են, վախենում են, որ նրանց չի հաջողվի: Նստեցի ու գնացի։ Եղա՞վ, լավ: Չեղա՞վ, ոչինչ, նորից կփորձենք: Այս ամենը նաև ամրացնում է ոգին։ Կարիք չկա այդքան արագ հրաժարվել փորձելուց», - շեշտել է այգու մենեջեր Էդուարդ Լոպոյանը:
Վերջին տարիներին տուրիստական գործակալությունները կենտրոնանում էին էքստրեմալ սպորտի վրա: Նրանք վստահ են, որ Հայաստանի բնական լանդշաֆտը ստեղծված է հուզմունքների համար և, հետեւաբար, ամեն տարի նրանք առաջարկում են արձակուրդների նոր ուղիներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը