ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մոտոկրոսի սիրահարների համար նոր այգի է հայտնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում էքստրեմալ սպորտի սիրահարները հանգստյան օրերին գնում են լեռներ: Բոլորովին վերջերս այնտեղ բացվել է մոտո և կվադրոցիկլետների մրցարշավների նոր այգի։ MIR 24-ի թղթակից Արփի Մելիքյանը փորձել է էքստրեմալ մեքենա վարել:

Բարդ տեղանքով և առատ խոչընդոտներով արահետներ. ահա այսպիսի տեսք ունի դրախտը էքստրեմալ սպորտի սիրահարների համար: Հենց նման պայմաններում կարելի է զգալ արտաճանապարհային մրցավազքի գեղեցկությունը։

«Որքան դժվար են արահետները, այնքան շատ է ադրենալինը, ուստի փորձում ենք դժվար լեռնային ճանապարհներ գտնել: Այս այգին մեզ թույլ է տալիս գալ ու թոթափել ներսում կուտակված էներգիան»,- ասել է մոտոցիկլիստ Արսեն Սիմոնյանը։

Կվադրոցիկլետն ավելի անվտանգ է սկսնակների համար: Դուք կարող եք այն քշել ցանկացած եղանակին, նաև ճանապարհների վիճակը կարևոր չէ:  Կվադրոցիկլետները չափազանց մանևրելի են ու հեշտ վերահսկվող:

էքստրեմալ վարման երկրպագուները գնում են Գառնի ադրենալինի համար: Այնտեղ, քաղաքից ընդամենը քսան րոպեհեռավորությամբ, կան տարբեր երկարության ու դժվարության ավելի քան 10 լեռնային արահետներ: Տուրերը սկսվում են 10 հազար դրամից (մոտ երեք հազար ռուբլի):

  «Շատերը ամաչում են, վախենում են, որ նրանց չի հաջողվի: Նստեցի ու գնացի։ Եղա՞վ, լավ: Չեղա՞վ, ոչինչ, նորից կփորձենք: Այս ամենը նաև ամրացնում է ոգին։ Կարիք չկա այդքան արագ հրաժարվել փորձելուց», - շեշտել է այգու մենեջեր Էդուարդ Լոպոյանը:

Վերջին տարիներին տուրիստական ​​գործակալությունները կենտրոնանում էին էքստրեմալ սպորտի վրա: Նրանք վստահ են, որ Հայաստանի բնական լանդշաֆտը ստեղծված է հուզմունքների համար և, հետեւաբար, ամեն տարի նրանք առաջարկում են արձակուրդների նոր ուղիներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular