Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը կիրականացնի միայ մեկ ՊՈԱԿ՝ «Օթեւան»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում որոշեց վերանվանել «Երևանի N 1 տուն-ինտերնատ», «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն», «Նորքի տուն-ինտերնատ», «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
Հիմնավորման մեջ նշվում է, որ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթն այժմ իրականացնում է «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, իսկ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանում տեղավորման և կացարանով ապահովման գործառույթն իրականացնում են երկու առանձին ՊՈԱԿ-ներ, այնինչ՝ անհրաժեշտ է նշված գործառույթը վերապահել մեկ կազմակերպության:
Բացի այդ, անհրաժեշտ է վերանայել «Նորքի տուն-ինտերնատ», «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ների գործունեության նպատակը, առարկան։ Անհրաժեշտ է վերանայել նաև համապատասխան ՊԵԱԿ-ների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ հաշվի առնելով նրանց հնարավորությունները, և ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
Նախագծերով առաջարկվում է այսուհետ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպության՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ:
Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը:
Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
սահմանվել են որոշակի անցումային դրույթներ, մասնավորապես, նախատեսվել է, որ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ներառյալ՝ նախկին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության) և բնակիչների միջև կացարանի տրամադրման համար կնքված և գործող պայմանագրերի կողմ է ճանաչվում ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս փոխանցելով կողմի բոլոր իրավունքներն և պարտականությունները․