ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը կիրականացնի միայ մեկ ՊՈԱԿ՝ «Օթեւան»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում որոշեց վերանվանել «Երևանի N 1 տուն-ինտերնատ», «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն», «Նորքի տուն-ինտերնատ», «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Հիմնավորման մեջ նշվում է, որ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթն այժմ իրականացնում է «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, իսկ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանում տեղավորման և կացարանով ապահովման գործառույթն իրականացնում են երկու առանձին ՊՈԱԿ-ներ, այնինչ՝ անհրաժեշտ է նշված գործառույթը վերապահել մեկ կազմակերպության:

Բացի այդ, անհրաժեշտ է վերանայել  «Նորքի տուն-ինտերնատ», «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ների գործունեության նպատակը, առարկան։ Անհրաժեշտ է վերանայել նաև համապատասխան ՊԵԱԿ-ների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ հաշվի առնելով նրանց հնարավորությունները, և ձեռնարկատիրական գործունեության տեսակները:

Նախագծերով առաջարկվում է այսուհետ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպության՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ:

Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը:

Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

սահմանվել են որոշակի անցումային դրույթներ, մասնավորապես, նախատեսվել է, որ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն»   պետական ոչ առևտրային կազմակերպության (ներառյալ՝ նախկին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության) և բնակիչների միջև կացարանի տրամադրման համար կնքված և գործող պայմանագրերի կողմ է ճանաչվում ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս փոխանցելով կողմի բոլոր իրավունքներն և պարտականությունները․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular