ԼՂ ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում, հիմա դա չկա այլևս. ռուս արևելագետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂ ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում, հիմա դա չկա այլևս։ Այս մասին հայտարարել է ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Նա կարծում է` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց այն բանից հետո, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս։
Իր հերթին թուրք-ադրբեջանականտանդեմը շատ հմտորեն ընտրել է այն ժամանակը, երբ ՌԴ-ն ուժ չուներ ևս մեկ պատերազմի գնալու։ Միակ բանը, որ կարող էին անել խաղաղապահները ըստ Նադեին-Ռաևսկու` ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ չսպանեն։
«30 տարվա ընթացքում, երբ ՌԴ-ն անգործության էր մատնված, թուրքական իշխանությունն ակտիվորեն աշխատել է հետխորհրդային տարածքում։ Թուրքիան բացել է մոտ 200 բուհ հետխորհրդային հանրապետություններում, և այնտեղ հազարավոր երիտասարդների սովորեցնում էին ոչ թե ռուսական, այլ օսմանյան պատմություն»,-ասել է նա։