ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում, հիմա դա չկա այլևս. ռուս արևելագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում, հիմա դա չկա այլևս։ Այս մասին հայտարարել է ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նա կարծում է` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց այն բանից հետո, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս։

Իր հերթին թուրք-ադրբեջանականտանդեմը շատ հմտորեն ընտրել է այն ժամանակը, երբ ՌԴ-ն ուժ չուներ ևս մեկ պատերազմի գնալու։ Միակ բանը, որ կարող էին անել խաղաղապահները ըստ Նադեին-Ռաևսկու` ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ չսպանեն։

«30 տարվա ընթացքում, երբ ՌԴ-ն անգործության էր մատնված, թուրքական իշխանությունն ակտիվորեն աշխատել է հետխորհրդային տարածքում։ Թուրքիան բացել է մոտ 200 բուհ հետխորհրդային հանրապետություններում, և այնտեղ հազարավոր երիտասարդների սովորեցնում էին ոչ թե ռուսական, այլ օսմանյան պատմություն»,-ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular