Օսկանյան. Լեռնային Ղարաբաղի մասին կետը հանված է Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի օրակարգից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐDzen.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետը հանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծից, սոցցանցում տեսաուղերձի ժամանակ ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Օսկանյանի խոսքով, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» գտնվում է բանակցությունների սեղանին, և այն մոտ է ստորագրմանը։ Ամենայն հավանականությամբ, դա մոտ ապագայում կստորագրվի։
«Նախկինում այդ փաստաթղթում կար կետ, որը խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին, այսօր այդ կետը բացառված է»,- նշել է Օսկանյանը։ Եվ եթե, ըստ նրա, ստորագրվի այդպիսի բովանդակության պայմանագիր, ինչպիսին այսօրվանն է, ապա Լեռնային Ղարաբաղի էջը կփակվի։
Ըստ նախկին ԱԳ նախարարի, իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահն ասել է, որ հայերը պետք է մոռանան Լեռնային Ղարաբաղի մասին։
«Բայց դա անհնար է, հայ ժողովուրդը երբեք չի կարող դա անել, դա կնշանակի մոռանալ մեր պատմությունը, անցյալը, մեր ողջ մշակութային ժառանգությունը,- ասել է Օսկանյանը,- դա հայկական հող է, որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Խորհրդային Ադրբեջանում այն ինքնավարություն ուներ, իսկ վերջին 30 տարիներին Լեռնային Ղարաբաղը փաստացի եղել է անկախ քաղաքական միավոր»։
Ըստ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի, ներկայումս հնարավոր է հարցը վերադարձնել օրակարգ, բայց դրա համար անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների ցանկությունն ու կամքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը