ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսկանյան. Լեռնային Ղարաբաղի մասին կետը հանված է Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի օրակարգից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետը հանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծից, սոցցանցում տեսաուղերձի ժամանակ ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Օսկանյանի խոսքով, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» գտնվում է բանակցությունների սեղանին, և այն մոտ է ստորագրմանը։ Ամենայն հավանականությամբ, դա մոտ ապագայում կստորագրվի։

«Նախկինում այդ փաստաթղթում կար կետ, որը խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին, այսօր այդ կետը բացառված է»,- նշել է Օսկանյանը։ Եվ եթե, ըստ նրա, ստորագրվի այդպիսի բովանդակության պայմանագիր, ինչպիսին այսօրվանն է, ապա Լեռնային Ղարաբաղի էջը կփակվի։

Ըստ նախկին ԱԳ նախարարի, իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահն ասել է, որ հայերը պետք է մոռանան Լեռնային Ղարաբաղի մասին։

«Բայց դա անհնար է, հայ ժողովուրդը երբեք չի կարող դա անել, դա կնշանակի մոռանալ մեր պատմությունը, անցյալը, մեր ողջ մշակութային ժառանգությունը,- ասել է Օսկանյանը,- դա  հայկական հող է, որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Խորհրդային Ադրբեջանում այն ինքնավարություն ուներ, իսկ վերջին 30 տարիներին Լեռնային Ղարաբաղը փաստացի եղել է անկախ քաղաքական միավոր»։

Ըստ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի, ներկայումս հնարավոր է հարցը վերադարձնել օրակարգ, բայց դրա համար անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների ցանկությունն ու կամքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular