«Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և սպառնում է նոր պատերազմով»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAkcent.site-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել է Ֆրանսիային և Հնդկաստանին, որ նրանք Հայաստանին զենք չմատակարարեն։ Ըստ Ադրբեջանի դա կարող է հրահրել նոր զինված հակամարտություն։ Նա ասել է, որ Ադրբեջանը «ստիպված կլինի արձագանքել իր ժողովրդին պաշտպանելու համար», եթե Հայաստանը սկսի «լուրջ զենքեր» ստանալ Ֆրանսիայից և Հնդկաստանից։ Ալիևի այդ սպառնալից հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան Հայաստան է ուղարկել Bastion զրահափոխադրիչներ, Ground Master ռադարներ և Mistral 3 հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ Հնդկաստանն ուղարկել է Swathi և Pinaka ռադիոտեղորոշիչ համակարգեր և MArG ինքնագնաց հաուբիցներ։ Նաև Ֆրանսիացի սենատորները պահանջել են հնարավորինս շուտ Հայաստան ուղարկել Caesar հրետանային համակարգեր։
Հետաքրքիր է, թե այդ զինանոցից ո՞րն է Ալիևը համարում «լուրջ զենք», որը կստիպի Ադրբեջանին պատերազմ սկսել։ Նշենք, որ Ալիևի այդ հայտարարությունը հնչել է Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունից» երեք ամիս անց։ Ընդ որում ԱՄՆ-ը և Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանին այդ հարցում, իսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կոչ է արել Բաքվին և Երևանին կնքել խաղաղության պայմանագիր: Ի պատասխան Ալիևը հայտարարել է այնպիսի «պինդ երաշխիքների» անհրաժեշտության մասին, որ Հայաստանը փորձեր չի ձեռնարկի օտարերկրյա զենքի օգնությամբ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը։ Արդյո՞ք նախապայմանները շատ չեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը