ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և սպառնում է նոր պատերազմով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել է Ֆրանսիային և Հնդկաստանին, որ նրանք Հայաստանին զենք չմատակարարեն։ Ըստ Ադրբեջանի դա կարող է հրահրել նոր զինված հակամարտություն։ Նա ասել է, որ Ադրբեջանը «ստիպված կլինի արձագանքել իր ժողովրդին պաշտպանելու համար», եթե Հայաստանը սկսի «լուրջ զենքեր» ստանալ Ֆրանսիայից և Հնդկաստանից։ Ալիևի այդ սպառնալից հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան Հայաստան է ուղարկել Bastion զրահափոխադրիչներ, Ground Master ռադարներ և Mistral 3 հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ Հնդկաստանն ուղարկել է Swathi և Pinaka ռադիոտեղորոշիչ համակարգեր և MArG ինքնագնաց հաուբիցներ։ Նաև  Ֆրանսիացի սենատորները պահանջել են հնարավորինս շուտ Հայաստան ուղարկել Caesar հրետանային համակարգեր։

Հետաքրքիր է, թե այդ զինանոցից ո՞րն է Ալիևը համարում «լուրջ զենք», որը կստիպի Ադրբեջանին պատերազմ սկսել։ Նշենք, որ Ալիևի այդ հայտարարությունը հնչել է Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունից» երեք ամիս անց։ Ընդ որում ԱՄՆ-ը և Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանին այդ հարցում, իսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կոչ է արել Բաքվին և Երևանին կնքել խաղաղության պայմանագիր: Ի պատասխան Ալիևը հայտարարել է այնպիսի «պինդ երաշխիքների» անհրաժեշտության մասին, որ Հայաստանը փորձեր չի ձեռնարկի օտարերկրյա զենքի օգնությամբ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը։ Արդյո՞ք նախապայմանները շատ չեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular