Միլիարդ դոլարի գործարք. Ադրբեջանը գնել է իսրայելական Barak MX ՀՕՊ համակարգեր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTopwar.ru-ն գրում է, որ 2023 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության (IAI) հետ Barak MX ՀՕՊ համակարգեր գնելու համար։ Այս մասին նշվում է Defense Industry Europe-ի հրապարակման մեջ։ Այս գործարքը կլինի ամենախոշորը ռազմական այդ տեխնիկայի վաճառքի պատմության մեջ։
Barak MX-ը հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգ է, որը նախատեսված է օդային տարբեր սպառնալիքներից պաշտպանություն ապահովելու համար: Դրա տեղակայումը հնարավոր է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային փոխադրիչների վրա։
Խոցման տարածքը կախված է հրթիռների տեսակից. Barak MRAD (միջին հեռահարության) հրթիռն ունի 35 կմ հեռահարություն, LRAD-ը (հեռահար) 70 կմ, ER-ը (ընդլայնված հեռահարություն, որը հատուկ նախագծված է բալիստիկ սպառնալիքներից պաշտպանվելու համար) 150 կմ: Հրթիռային պաշտպանության այդ համակարգերը հագեցած են ռադիոհաճախականության ակտիվ որոնիչով, որը թույլ է տալիս արդյունավետորեն խոցել ռադարային փոքր շեղվածքով և բարձր մանևրելու հնարավորություն ունեցող թիրախները։
Թիրախների հայտնաբերման համար պատասխանատու է AFAR ռադարների լայն տեսականին (ինչպես ցամաքային, այնպես էլ նավերի վրա), որոնք համատեղելի են հակաօդային պաշտպանության այնպիսի համակարգերի հետ, ինչպիսիք են MMR-ը, MF STAR-ը, ALPHA-ը: Մարտական կառավարման կենտրոնը (BMC) համակարգում է հակաօդային համալիրի բոլոր օղակները, այն կարող է տեղակայվել շարժական, տեղափոխվող և ստացիոնար հարթակներում։
Transporter Erector ուղղահայաց արձակման կայանը, որը տեղադրված է կիսակցորդով շասսիի վրա, հագեցած է 8 հրթիռներով հագեցած կոնտեյներներով, և ունի 360 աստիճանով կրակելու ունակությամբ։ Դրա մարտական վիճակի բերելու ժամանակը 2 րոպե է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը