ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլիարդ դոլարի գործարք. Ադրբեջանը գնել է իսրայելական Barak MX ՀՕՊ համակարգեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topwar.ru-ն գրում է, որ 2023 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության (IAI) հետ Barak MX ՀՕՊ համակարգեր գնելու համար։ Այս մասին նշվում է Defense Industry Europe-ի հրապարակման մեջ։ Այս գործարքը կլինի ամենախոշորը ռազմական այդ տեխնիկայի վաճառքի պատմության մեջ։

Barak MX-ը հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգ է, որը նախատեսված է օդային տարբեր սպառնալիքներից պաշտպանություն ապահովելու համար: Դրա տեղակայումը հնարավոր է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային փոխադրիչների վրա։

Խոցման տարածքը կախված է հրթիռների տեսակից. Barak MRAD (միջին հեռահարության) հրթիռն ունի 35 կմ հեռահարություն, LRAD-ը (հեռահար) 70 կմ, ER-ը (ընդլայնված հեռահարություն, որը հատուկ նախագծված է բալիստիկ սպառնալիքներից պաշտպանվելու համար) 150 կմ: Հրթիռային պաշտպանության այդ համակարգերը հագեցած են ռադիոհաճախականության ակտիվ որոնիչով, որը թույլ է տալիս արդյունավետորեն խոցել ռադարային փոքր շեղվածքով և բարձր մանևրելու հնարավորություն ունեցող թիրախները։

Թիրախների հայտնաբերման համար պատասխանատու է AFAR ռադարների լայն տեսականին (ինչպես ցամաքային, այնպես էլ նավերի վրա), որոնք համատեղելի են հակաօդային պաշտպանության այնպիսի համակարգերի հետ, ինչպիսիք են MMR-ը, MF STAR-ը, ALPHA-ը: Մարտական ​​կառավարման կենտրոնը (BMC) համակարգում է հակաօդային համալիրի բոլոր օղակները, այն կարող է տեղակայվել շարժական, տեղափոխվող և ստացիոնար հարթակներում։

Transporter Erector ուղղահայաց արձակման կայանը, որը տեղադրված է կիսակցորդով շասսիի վրա, հագեցած է 8 հրթիռներով հագեցած կոնտեյներներով, և ունի 360 աստիճանով կրակելու ունակությամբ։ Դրա մարտական վիճակի բերելու ժամանակը 2 րոպե է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular