Ինչպե՞ս է օրեր առաջ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի բուժման ընթացքում արձանագրվել է դրական տեղաշարժ, վիճակն արդեն գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- փոխանցեց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում էր ստացել Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախարարությունը նշում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Լիաննա Թորոսյան